
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացել է 5-րդ տուրը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում միակ ոչոքին գրանցվեց Մանուել Պետրոսյան Զավեն Անդրիասյան պարտիայում: Հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Պետրոսյանը: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Զավեն Անդրիասյանը: Նա ունի 3,5 միավոր: 3 միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը: