Բաժիններ՝

Ստամբուլում մահափորձ է իրականացվել ընդդիմադիր հայտնի լրագրողի դեմ

Ստամբուլում զինված անձը փորձել է գնդակահարել ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Ջան Դյունդարին: Ինչպես հայտնում է NTV հեռուստալիքը, մահափորձը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ, որտեղ անցկացվում է Դյունդարի դեմ դատական նիստը:

Անձամբ լրագրողը չի տուժել, սակայն ոտքի թեթև վնասվածք է ստացել NTV-ի թղթակից Յագըզ Շենքալը, որը լուսաբանում էր դատական գործընթացը:

Հաղորդվում է, որ հարձակում գործած անձը երեք փամփուշտ է արձակել Դյունդարի կողմը, երբ նա դուրս է եկել դատարանի շենքից: Հանցագործը ձերբակալվել է ու ուղարկվել ոստիկանություն՝ հարցաքննության:

Հիշեցնենք, որ Ջան Դյունդարն ու Անկարայի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը կալանավորվել էին 2015թ. նոյեմբերին ռեպորտաժի հրապարակման համար, որում ասվում էր, թե թուրքական իշխանությունները փորձել են սպառազինություն մատակարարել Սիրիայի իսլամիստներին:

Ստամբուլի դատախազությունը նախապատրաստել է մեղադրական եզրակացություն և պահանջում է ցմահ բանտարկություն: Նրանց մեղադրում են պետական դավաճանության, պետական գաղտնիքի հրապարակման, լրտեսության, կեղծ տեղեկություններ տարածելու ու թուրքական իշխանություններին զրպարտելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս