Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ` ՀՀ կառավարության առաջարկով: Օրակարգում 16 հարց է, այդ թվում` «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծը:
56-ամյա կնոջ ազգականը ցանկացել է կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ դաժան բռնության ենթարկել նրան ու սպանել:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այց կկատարի Ադրբեջան:
Անհայտ տղամարդն այսօր դանակով հարձակվել է Գերմանիայի Գրաֆինգ-Մյունխեն քաղաքի (Բավարիա) երկաթուղային կայարանի մոտ հավաքված ուղևորների վրա:
Հետպատերազմյան քննարկումներում վերջերս 2 վտանգավոր ուղղություն առանձնացավ: Առաջինը Գիտությունների Ազգային Ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի պնդումն էր, թե Հայաստանը սկզբունքորեն չի կարող ունենալ ռազմաարդյունաբերական համալիր:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարեկով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը հայտարարություն է տարածել ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության վերաբերյալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Մի քանի ֆուռ օգնություն ուղարկելուց հետո Սամվել Ալեքսանյանը որոշել է անմիջապես վերականգնել կրած վնասը ու մայիսի 2-ից 1 դոլարով թանկացրել է մեկ պարկ ալյուրի գինը։ 15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը։
Պարզվում է, «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը տարիներ շարունակ լավ էլ քաջատեղյակ է եղել, որ Սպարտակ Դանիելյանը կալանավայրից խարդախություններ է անում, բայց ի զորու չեն եղել կանխել նրա հանցավոր գործունեությունը։
ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկը` Արմեն Գոնդրաչյանը, Քարվաճառում երգում է զինվորների և կամավորականների համար: Նա նաև օգնություն էր բաժանում զինվորներին:
Քյոլնում Urban Burgery ռեստորանն ստիպված են եղել փակել սպառնալիքների պատճառով, որոնք ռեստորանն սկսել էր ստանալ այն բանից հետո, երբ կերակրացանկում հայտնվել էր «Էրդողան-բուրգեր» անվանումով ուտեստ, հայտնում է Local-ը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք չի առաջադրել Ալփարսլան Չելիկին, ով ենթադրաբար ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովին սպանած զինյալն է՝ ասելով, թե հավականաչափ ապացույցներ չունի նրան մեղադրանք առաջադրելու համար:
Նախօրեին Բուլղարիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ համատեղ զորավարժությունները՝ «Պլատինե առյուծ 16-3»-ը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
Բրիտանիան կկորցնի իր միջազգային ազդեցությունը, եթե լքի Եվրամիությունը, Times-ին ուղղված նամակում գրել են ԱՄՆ 13 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:
Մայիսի 10-ին, ժամը 02.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում այրվել է տուն, որը մարվել է տեղի ուժերով:
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Մայիսի 10-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լիոն» գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 10-ին, ժամը 02.57-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 24-րդ կմ-ին քարեր են թափվել. անհրաժեշտ է օգնություն:
Բիրմինգհեմցիների վարչության նախագահ Սթիվ Հոլլիսը հաստատել է, որ բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ: Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Ասթոն Վիլլան» այլևս հետաքրքիր չէ ակումբի սեփականատեր Ռենդի Լերներին, ում ծախսերը 10 տարվա մեջ կազմել են 347 մլն եվրո:
Ֆլորենտինո Պերեսը որոշել է ազատվել ֆրանսիացուց: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, հարձակման գծում մադրիդցիների նախագահը ցանկանում է տեսնել Ռոբերտ Լևանդովսկուն և պատրաստ է նրա համար վճարել 80 մլն եվրո:
Ձմեռվա ընթացքում մարդիկ մի փոքր գիրանում են: Մինչև ամառ բոլորս ցանկանում ենք լավ տեսքի գալ, և աստղագուշակները գիտեն, թե ինչպես դա անել:
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի՝ ծնկաչոք Ադոլֆ Հիտլերի սկանդալային հայտնի քանդակը 17,2 միլիոն դոլարով վաճառվել է Christie’s աճուրդում, տեղեկացնում է BBC-ն:
Ֆիզիոգնոմիկան մարդու անձնային հատկանիշների և հոգեկան վիճակի բացահայտումն է դիմագծերի և միմիկայի միջոցով: Այս արվեստը զարգացել է Հին Չինաստանում և արդեն Կոնֆուցիոսի ժամանակներում հանրահայտ է եղել: Նրանք վստահ էին, որ նա, ով կկարողանա կարդալ մարդու դիմագծերը, կկարողանա թափանցել մարդու հոգին և գուշակել մարդու ճանակատագիրը:
Ժողովրդական բժշկության մեջ օրգանիզմը մաքրելու մի շարք բաղադրատոմսեր կան, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև՝ բնական։ Սակայն դրանցից ամենաարդյունավետը բրնձով բաղադրատոմսն է։
«Զանգել է, ասել՝ մենք պալիգոններ ենք գնում, ամեն ինչ նորմալ է, ես կզանգեմ: Արդեն լսելով լուրերը՝ եկել ենք այստեղ, սկսել ման գալ: Այնտեղից հետաքրքրվում էինք, ոչ մի բան չէին կարողանում ճշտել: Մեկն ասում էր՝ տեսել ենք, մեկն ասում էր՝ դիրքերում են: Հետո եկանք այստեղ, ամեն ինչ պարզվեց»:
Մեր ամենամեծ փոխզիջումը 1994-ի զինադադարն էր: Ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք պատերազմել են այդ տարիներին, միանշանակ ասում են, որ մեզ կանգնեցրել են: Մենք կարող էինք առաջ գնալ և ծնկի բերել ողջ Ադրբեջանը: Այսինքն մեր ամենամեծ փոխզիջումն այն էր, որ հայկական կողմը համաձայնվել է այդ հրադադարին, ինչի պատճառով մինչև այսօր զինվորներ են զոհվում, ինչի պատճառով էլ ապրիլյան պատերազմը սկսեց:
Մադրիդում կայացած մրցաշարի եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Էնդի Մարեյին: Սերբը հաղթելով բրիտանացուն 6:2, 3:6, 6:3 հաշվով` տարավ իր կարիերայում 29-րդ Մասթերսը: Այսպիսով, սերբն անցավ Ռաֆա Նադալից և նորից դարձավ առաջատար: