
Չինացի բիզնեսմենները կգնեն «Ասթոն Վիլլան» 126 մլն եվրոյով

Նրանք շատ կարճ կմնան Չեմպիոնշիփում:
Բիրմինգհեմցիների վարչության նախագահ Սթիվ Հոլլիսը հաստատել է, որ բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ: Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Ասթոն Վիլլան» այլևս հետաքրքիր չէ ակումբի սեփականատեր Ռենդի Լերներին, ում ծախսերը 10 տարվա մեջ կազմել են 347 մլն եվրո:
Հաղորդվում է, որ ակումբի ձեռքբերումը չինական բաժնետիրական ընկերության վրա կնստի 126 մլն եվրո (100 մլն ֆունտ):
Կողմերը պետք է պայմանավորվեն 2 շաբաթվա ընթացքում: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ չինացիների հետաքրքրությունը հիմնված է «Լեսթերի» հաջողության վրա:
«Ասթոն Վիլլան» առաջին անգամ պատմության մեջ թռավ Պրեմիեր լիգայից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը