Մասթերսներում տարած հաղթանակների թվով Ջոկովիչը նորից դարձավ առաջատար
Մադրիդում կայացած մրցաշարի եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Էնդի Մարեյին: Սերբը հաղթելով բրիտանացուն 6:2, 3:6, 6:3 հաշվով` տարավ իր կարիերայում 29-րդ Մասթերսը: Այսպիսով, սերբն անցավ Ռաֆա Նադալից և նորից դարձավ առաջատար:
Բացի այդ, հաղթանակը Մարեյի նկատմամբ Ջոկովիչի համար դարձավ անընդմեջ 15-րդը՝ թոփ 10-ի թենիսիստների դեմ խաղերում: Այս սերիայի ընթացքում նա տանուլ է տվել ընդամենը 2 սեթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը