Բաժիններ՝

«Ռեալը» «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու համար կառաջարկի 80 մլն եվրո

Լեհը կփոխարինի Քարիմ Բենզեմային:

Ֆլորենտինո Պերեսը որոշել է ազատվել ֆրանսիացուց: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, հարձակման գծում մադրիդցիների նախագահը ցանկանում է տեսնել Ռոբերտ Լևանդովսկուն և պատրաստ է նրա համար վճարել 80 մլն եվրո:

Բենզեմայի նկատմամբ հավակնություններ ունի Կարլո Անչելոտին, ով կգլխավորի «Բավարիան» հաջորդ մրցաշրջանում:

Լևանդովսկին «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայի շրջանակներում անցկացրած 61 հանդիպումներում դարձել է 44 գոլի հեղինակ:

Լեհի նկատմամբ հավակնություններ ունեն նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լևանդովսկին երկարաձգել է պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2021թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031