Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մայիսի 13-ի ԱԽ-9-Ե-12 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` որոշում եմ:
Մեր օդուժի հիմնական դերակատարումը վիրավորների տեղափոխումն էր մարտական գոտիներից, որն էլ իրականացվեց մեծ օպերատիվությամբ և արհեստավարժությամբ: Արդյունքում՝ մենք ոչ մի կորուստ չունեցանք վիրավորների շրջանում, նրանց ապահով տեղափոխեցինք զինվորական բուժհաստատություններ, որտեղ և նրանք համապատասխան օգնություն ստացան:
Այսօր երեկոյան Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի կունենա ակումբային ֆուտբոլի ամենակարևոր իրադարձությունը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը:
Ուրբաթ «Բարսելոնան» հայտարարել է, որ նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության է եկել Բուսկետսի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ. հունիսը և ևս երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն է տալիս: Սերխո Բուսկետսի համար նախատեսված հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Նույնը եղավ նաև 2015 թ. ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեպքում, որն սպառնացել էր բռնաբարել և գլխատել բոլոր նրանց, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և վերջինիս ընտանիքի հասցեին վարկաբեկիչ նյութեր են տարածում զանգվածային լրատվության միջոցներով:
«Շանը չեն թողել բարձրանալ ինքնաթիռ, և տերը մեկնել է առանց իր հավատարիմ ընկերոջ, որը հիմա սպասում է նրա վերադարձին»,- ավելացնում է գործակալության զրուցակիցը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է բարերար Ռալֆ Եիրիկյանին, համաշխարհային ներդրումների համար ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանին եւ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին։
«Եթե հակիրճ, ապա այսօրվա դրությամբ Ժոզե Մոուրինիոն աշխարհի լավագույն մարզիչն է: Նա տիտղոսներ է նվաճել և միշտ ոգեշնչել է Եվրոպայի շատ երկրների ֆուտբոլիստներին, և, իհարկե, նա շատ լավ ուսումնասիրել է Անգլիայի Պրեմիեր լիգան՝ այստեղ նվաճելով 3 տիտղոս:
Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարը շատերի համար դարձել է ամենօրյա զբաղմունք: Ավելորդ քաշը ոչ միայն տհաճ տեսք է տալիս, այլև՝ վնասակար է առողջությանը: Շատերը փորձում են գտնել հեշտ և մատչելի տարբերակ այդ անցանկալի կիլոգրամներից ազատվելու համար:
«ԱՄՆ-ում կենտրոնացած մարդու իրավունքների պաշտպանության գծով Freedom House կազմակերպության տվյալներով` Ադրբեջանում խուլիգանության եւ թմրանյութերի մեղադրանքներով ձերբակալված նվազագույնը 5 լրագրողների հետ 80 քաղբանտարկյալներ կան», -գրում է The Guardian-ը:
Ռաֆան արտակարգ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ դաստակի վնասվածքի պատճառով չի կարողանա շարունակել մասնակցությունը Ֆրանսիայի բաց առաջնությունում: Մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացու դաստակը վիրակապված էր:
ՀՀ անշարժ գույքի գները վերջին տարիներին քարացել են՝ ոչինչ այդ գների վրա չի ազդում։ Այնպիսի տպավորություն է, որ 2013 թվականից հետո անշարժ գույքի շուկան կտրվել է հայաստանյան իրականությունից և ապրում է բոլորովին այլ՝ անիրական հարթության մեջ։
Պորտուգալացի մասնագետը նախկինում մարզել է «Պորտու», «Չելսի», «Ռեալ» և «Ինտեր» ակումբները: Իտալական «Ինտեր» և պորտուգալական «Պորտու» ակումբների հետ նա դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:
Տիկին Էլլադան պատմեց, որ դստերը պետք է հետազոտություններին տանեին, սակայն երբ ապրիլյան դեպքերը սկսվեցին, Արամը հրաժարվել է հեռանալ բնակավայրից: «Ապրիլի 23-ի գիշերն էր: Մարտակերտը հերտակոծում էին: Զանգեցի, ասացի Արամ, խփում են, չգիտեմ՝ չորս երեխուն ոնց գրկեմ: Պատի տակ կանգնել ենք: Հարցնում եմ՝ ի՞նչ անեմ: Ասում է՝ ոչ մի բան, թուրքն ով է, որ վախենաս: Մտի տուն, դուռը փակի: Ասում եմ՝ գնամ հիվանդանոցի նկուղը: Ասում է՝ բան չի լինի, ամոթ չէ՞, ես այստեղ եմ, դու գնաս նկուղնե՞րը: Հանգիստ մտի տուն, սպասի, կգամ: Սպասում եմ…»,- պատմեց Էլլադան:
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Հոնդուրասի հետ խաղում վնասվածք է ստացել:
Սպիտակ ատամներ ունենալը շատերի համար երազանք է: Միշտ էլ գեղեցիկ և գայթակղիչ է, երբ բացի գեղեցիկ ժպիտ ունենալուց՝ փայլում են նաև ատամները:
Երևանի քաղաքապետարանում կրճատումներ չեն անելու: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ իրենց եղած հաստիքներով հազիվ բավարարում են այն ծառայությունները մատուցել, որոնք երևանցիներն են պահանջում:
«Նախագահների հունիսյան հանդիպումը ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար կարող է որոշիչ դառնալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և հակամարտության գոտում տիրող ներկայիս իրավիճակին։
Այսօր լրագրողները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին՝ զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը շարունակակա՞ն է լինելու, թե՞ սահմանափակվում եք այս 3 ընտանիքով: Ի պատասխան՝ քաղաքապետը հիշեցրեց, որ իրենք միայն այս տարի դա չեն իրականացնում, նախորդ տարի ևս իրականացրել են նման ծրագիր:
Հայաստանում այնքան էլ շատ ճնշում չկա դարպասապահների վրա, իսկ երբ նրանց վրա պրեսինգ է գործադրվում, նրանք հիմնականումը գնդակը հեռացնում են դեպի առաջ։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ռաեդի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին միացել է հավաքականին: Մարկոսը Լոս Անջելես մեկնեց բոլորից ուշ, քանի որ մայիսի 26-ին «Ալ Ռաեդի» կազմում մասնակցեց Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին:
Գյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմամանգիրը դարպասապահ Արմեն Խաչատրյանի հետ։ Ինչպես տեղեկացրին «Շիրակ»-ի լրատվական ծառայությունից, փորձառու դարպասապահը փետրվարին վեցամսյա պայմանագիր էր ստորագրել գյումրեցիների հետ, որը նախատեսված էր մինչև հուլիսի 31-ը։
«Դա Երևանի հասցեին չէր, այլ լոկալ ինչ-որ մի կառույցի մասին էր, բոլոր մասնագետներն էլ իրավունք ունեն նման կարծիք ունենալ»,- նշեց քաղաքապետը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարը Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդանավի ավիահարվածից: lenta.ru-ն հայտնում է, որ Պենտագոնի տվյալներով՝ Մահեր ալ-Բիլաուին այն 70 զինյալներից է, ովքեր ոչնչացվել են ռմբակոծման ժամանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:
««Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը դառնալը մեծ պատիվ է: Այս ակումբը հայտնի է ամբողջ աշխարհում, նրանով հիանում են: Այն շրջապատված է միստիկայով և ռոմանտիզմով, և այդ ցուցանիշով նրա հետ մեկ ուրիշը չի կարող համեմատվել:
Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտարարել Հատուկ քննչական ծառայությանը, որում հայտնել է մի շարք հանգամանքներ, որոնք նախաքննությամբ չեն անցնում, սակայն հիմք են հանդիսանում Հատուկ Քննչական Ծառայությանը. անվստահություն և բացարկ հայտնելու համար:
Անուշն ու Գեղամը ծանոթացել են ծառայության ընթացքում, ամուսնացել, սակայն միասին հասցրել են ապրել ընդամենը 6 ամիս:
«Երբ իրենց հետ խոսում ես «off the record» տարբերակով, ասում են, որ իրենց՝ կողմերի միջև հավասարության նշան դնելը, շատ ավելի կտրուկ հայտարարություններով հանդես չգալն ընդամենը մեկ նպատակ է հետապնում՝ բանակցային գործընթացին չվնասելը, իրենք փորձում են բացատրել, որ, եթե իրենք կտրուկ լինեն իրենց գործողություններում, դա կարող է առավել սրել իրավիճակը»: