Բաժիններ՝

Քաղաքապետը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին

Եթե անհրաժեշտություն լինի զոհվածների ընտանիքներին բնակարանով ապահովել, Երևանի ավագանին պատրաստ է քննարկել այդ հարցը: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Երևանի ավագանու որոշմամբ՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքներ ստացան բնակարաններ:

Այսօր լրագրողները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին՝ զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը շարունակակա՞ն է լինելու, թե՞ սահմանափակվում եք այս 3 ընտանիքով: Ի պատասխան՝ քաղաքապետը հիշեցրեց, որ իրենք միայն այս տարի դա չեն իրականացնում, նախորդ տարի ևս իրականացրել են նման ծրագիր:

«Շուրջ 20 զոհվածների ընտանիքների բնակարաններով ենք ապահովել, բայց այդ ծրագիրն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը, ինչ մնում է վերջին ապրիլյան դեպքերի հետ կապված, ստեղծեցինք հանձնաժողով, և մեր ցանկությունն էր, այն երևանաբնակ ընտանիքները, որոնք չունեն բնակարաններ ու ապրում են վարձով, անպայման մեր կողմից բնակարաններ տրամադրվեն, իսկ մայիսի 25-ի Ավագանու որոշմամբ՝ 3 մեր հերոսների ընտանիքներին բնակարաններ տրվեցին. եթե անհրաժեշտություն լինի այլ ընտանիքներին էլ բնակարան տալու, մենք պատրաստ ենք քննարկելու, մենք պարտավոր ենք նրանց ընտանիքների կողքին լինել»,- նշեց քաղաքապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս