Բաժիններ՝

«Ես միշտ մտերմություն եմ զգացել «Օլդ Թրաֆֆորդի» հետ». «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիո

Գլխավոր մարզչի առաջին մամուլի ասուլիսը:

««Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը դառնալը մեծ պատիվ է: Այս ակումբը հայտնի է ամբողջ աշխարհում, նրանով հիանում են: Այն շրջապատված է միստիկայով և ռոմանտիզմով, և այդ ցուցանիշով նրա հետ մեկ ուրիշը չի կարող համեմատվել:

Ես միշտ մտերմություն եմ զգացել «Օլդ Թրաֆֆորդի» նկատմամբ, որի հետ ինձ կապում են իմ կարիերայի ամենակարևոր հիշողությունները: Ես նաև միշտ հաճույք եմ ստացել ակումբի երկրպագուների փոխըմբռնումից:

Հիմա ես ակումբի գլխավոր մարզիչն եմ և անհամբերությամբ սպասում եմ երկրպագուների աջակցությամբ հիանալու հնարավորությանը»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Մայիսի 27-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի նշանակման մասին: Պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար՝ մինչև 2020թ. երկարաձգման հնարավորությամբ:

Պորտուգալացին դարձավ վերջին 3 տարիների ընթացքում «Կարմիր սատանաների» 3-րդ մարզիչը՝ Դևիդ Մոյեսից և Լուի Վան Գալից հետո:

Մոուրինիոն արդեն աշխատել է Անգլիայում: 2004-2007թթ. և 2013-2015թթ. պորտուգալացին գլխավորել է «Չելսին»:

2015-16 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» գրավեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և նվաճեց Անգլիայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս