Բաժիններ՝

«Օր օրի երևանցիներն ավելին են պահանջում». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կրճատումներ չեն անելու: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ իրենց եղած հաստիքներով հազիվ բավարարում են այն ծառայությունները մատուցել, որոնք երևանցիներն են պահանջում:

«Իսկ օր օրի երևանցիներն ավելին են պահանջում, ինչը ես նորմալ եմ համարում, քանի որ մենք զարգացող քաղաք ենք, ու այն խնդիրները, որ ունեինք 3-4 տարի առաջ, այսօրվա խնդիրներն արդեն այլ են: Մենք դրա համար հազիվ կարողանում ենք մեր աշխատակազմով, անգամ ոչ աշխատանքային օրերին աշխատելով՝ հասցնել»,- նշեց քաղաքապետը:

Անդրադառնալով ծախսերի կրճատմանը՝ քաղաքապետն ասաց, որ իրենք ոչ միայն այս տարի, ամեն տարի են ծախսերի խնայողությունն ուշադրության կենտրոնում պահում. «Բնականաբար պետք է հետևողական և շատ խիստ լինել, որ շատ շռայլություններ չլինեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031