Բաժիններ՝

Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտարարել Հատուկ քննչական ծառայությանը

Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտարարել Հատուկ քննչական ծառայությանը, որում հայտնել է մի շարք հանգամանքներ, որոնք նախաքննությամբ չեն անցնում, սակայն հիմք են հանդիսանում Հատուկ Քննչական Ծառայությանը. անվստահություն և բացարկ հայտնելու համար:

«Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ձևավորված անվստահությունից, որն ունի իր հաստատուն հիմքերը, բացարկ եմ հայտնում Հատուկ Քննչական Ծառայությանը, նրա ղեկավարությանը և գործը քննող քննչական խմբին, քանի որ նրանք իրավասու չեն և ձեռնահասություն չեն ցուցաբերել անգամ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունների արտահոսքը բացառելու և որևէ կերպ կանխելու համար:

Ինչպես նաև խնդրում եմ իմ կողմից նշված՝ միջնորդությամբ, հայտնած հանգամանքների վերաբերյալ հանձնարարել համապատասխան մարմիններին կատարել քննություն, և տալ իրավական գնահատական ՀՔԾ քննիչների, նրանց ղեկավարների գործողություններին և անգործությանը: Միջնորդությունը գրվեց իմ ձեռքով, պաշտպանյալ Սուսաննա Սարգսյանի ներկայությամբ, ամբողջությամբ իմ բառերից, իմ պատմածով, բաղկացած է 6 էջից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»:

Ani Ani1 Ani2 Ani3 Ani4 Ani5

«ԱԼԳԱ» իրավաբանական ընկերություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս