
Կան անանցանելի ավտոճանապարհներ. առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Միրաք-Շենկանի համայնքների ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում առկա է թույլ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: