Եվրոպայի ամենագեղեցիկ ամանորյա տոնավաճառները
Elle.ru կայքը ներկայացրել է Եվրոպայի ամենագեղեցիկ ամենորյա տոնավաճառները։
1. Բեռլին։ Նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 22-ը քաղաքի կենտրոնում՝ Kulturbrauerei-ում, բացվում է տոնավաճառ՝ Lucia Market։

2. Հելսինկի։ Հելսինկիում ամանորյա տոնավաճառն անվանվել է Սուրբ Թոմասի անունով։ Այն բացվում է դեկտեմբերի 3-ից մինչև 21-ը։

3. Տալին՝ Եվրոպայի ամենահեքիաթային տոնավաճառը։ Ասում են՝ Տալինը Եվրոպային առաջին քաղաքն էր, որտեղ ամանորյա տոնածառ հայտնվեց։ Այս տարի նշվում է դրա տեղադրման 575-րդ ամյակը։ Տալինում ամանորյա տոնավաճառը բացվում է նոյեմբերի վերջին շաբաթը և շարունակվում մինչև հունվարի 7-ը։

4. Վիեննա։ Christkindlmarkt տոնավաճառը Եվրոպայում ամենամեծերից մեկն է։ Այն բաց է նոյեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 24-ը։

5. Բուդապեշտ։ Այս քաղաքում ամանորյա երկու տոնավաճառ կարելի է գտնել, սակայն դրանցից մեկն է առավել հայտնի է տեղի բնակչության և զբոսաշրջիկների շրջանում։ Այս տարի այն բացվել է նոյեմբերի 11-ին և կփակվի միայն հունվարի 1-ին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

