
ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան կարող են 2026թ. Աշխարհի առաջնության անցկացման համատեղ հայտ ներկայացնել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ Վիկտոր Մոնտալյանին հայտարարել է Աշխարհի առաջնության անցկացման վերաբերյալ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի համատեղ հայտի ներկայացման մասին:
«Ընդհանուր հայտի ներկայացումը հավանական տարբերակ է: Մենք քաջ գիտակցում ենք, որ մի երկիր միայնակ չի կարող ընդունել մրցաշարը:
Ակնկալում ենք, որ 2026 թ. Աշխարհի առաջնությունը կընդունեն ԿՈՆԿԱԿԱՖ-ի ներկայացուցիչներ»,- ասել է Վիկտոր Մոնտալյանին:
Հիշեցնենք, որ 2026թ. սկսած ՖԻՖԱ-ն նախատեսում է ավելացնել մրցաշարին մասնակցող երկրների թիվը մինչև 48-ի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը