Նամակ Ձմեռ պապիկին՝ ըստ Կենդանակերպի նշանների
Դուք երևի նամակ գրել եք Ձմեռ պապիկին, երբ փոքր եք եղել: Հումորային հորոսկոպը կպատմի Ձեզ այն մասին, թե ինչպիսի նամակներ են գրում Կենդանակերպի նշանները:
Խոյ։ «Ողջույն, Ձմեռ պապ: Ես ուզում եմ արագ մեքենա, շատ փող և գեղեցիկ կին (կարգին տղամարդ): Կարող ես ընտրել որևէ մեկը, եթե քեզ դժվար է բոլորը տալ: Եթե չես կարող, ապա տուր գոնե ավելի շատ հանգստյան օրեր, որպեսզի կարողանամ վերականգնվել ալկոհոլային շաբաթից հետո: Ընդհանրապես շատ լավ կլիներ, եթե ընդհանրապես չաշխատեի. եթե անես այդպես, վստահեցնում եմ, որ էլ խնդրելու բան չունեմ: Շնորհակալություն»:
Ցուլ։ «Ուզում եմ, որպեսզի ինձանով հիանան և ընդունեն որպես իդեալականի մարմնացում: Հետո, իմ շրջապատում մի մարդ կա: Նա խիզախություն է ունեցել այնքան էլ լավ չարտահայտվել իմ մասին: Դու կարո՞ղ ես կոտրել նրա մատը: Ես շատ եմ ուզում, որ նա պրոբլեմներ ունենա: Թող գոնե վայր ընկնի մարդաշատ վայրում: Չէ՞ որ դա դժվար չէ քեզ համար: Օգնիր խնդրում եմ, Ձմեռ պապ»:
Երկվորյակներ։ «Ողջույն, Ձմեռ պապ: Ես երազանք ունեմ. ես ուզում եմ կանգնեցնել ժամանակը և կարողանալ անցնել պատերի միջով: Ես խոստանում եմ, որ չեմ խախտի օրենքը, այլ դրանից կօգտվեմ միայն իմ և ուրիշների համար: Ես չեմ ուզում նաև աշխատել, դա զայրացնում է ինձ: Ես ուզում եմ տարբեր երկրներ այցելել և տարբեր մարդկանց հետ ծանոթանալ»:
Խեցգետին։ «Ուզում եմ, որպեսզի երեխաներս ամենահաջողակը լինեն, բիզնեսս ծաղկի, հաջողությունը լինի ինձ հետ: Եթե ինչ-որ բան պետք է դրա փոխարեն, դու միայն ասա, Ձմեռ պապ: Նոր տարուն ուզում եմ ավելի շատ ստաբիլություն, թե չէ արդեն ձանձրացրել են այդ ճգնաժամերը: Եվ հետո, եթե կարող ես, երիտասարդությունս վերադարձրու, Ձմեռ պապ»:
Առյուծ։ Առյուծը սկզբունքորեն նամակ չի գրի Ձմեռ պապին, որովհետև չի ուզում ցածրանալ և օգնություն խնդրել ինչ-որ մեկից:
Կույս։ «Ձմեռ պապիկ, ես քեզ գրում եմ արդեն 27-րդ անգամ, բայց դու այդպես էլ ինձ չես նվիրում ռադիոկառավարվող մեքենա: Շատ եմ խնդրում, նվիրիր ինձ այս տարի այդ մեքենան: Ես նույնիսկ մարտկոցներ եմ գնել ինքնուրույն: Ինչ-որ բան այն չէ՞: Կարող է, ես չափազանց շա՞տ բան եմ խնդրում: Հուսով եմ, որ դու չես նեղացել ինձանից այն բանի պատճառով, որ ես 15 տարեկանում կասկածեցի քո գոյությանը»:
Կշեռք։ «Գրում եմ քեզ, Ձմեռ պապիկ, որպեսզի շնորհավորեմ քո Նոր Տարին: Եթե քեզ մոտ ոչ պետքական նվերներ են ավելացել, ապա կարող ես դրանք ինձ տալ: Անցյալ և նախանցյալ տարի ինձ փոշեկուլ ես նվիրել: Շատ կուզենայի, որ այս տարի մեկ այլ բան նվիրես: Ամեն դեպքում, շնորհակալություն: Հաջող Ամանորյա գիշեր քեզ: Թող որ եղնիկները քեզ հուսախաբ չանեն: Մինչև հաջորդ տարի, իմ հին ընկեր»:
Կարիճ։ «Ձմեռ պապ, ես մի փոքր խնդրանք ունեմ: Նոր Տարուն այնպես արա, որպեսզի իմ ղեկավարը ցած ընկնի պատուհանից, իսկ հարևանի շունը փախնի տնից և այլևս չվերադառնա: Հետո խնդրում եմ, հարկերը մի քիչ քչացրու: Եթե ունես այդ հնարավորությունը, ապա շատ լավ կլինի, թե չէ ժողովուրդը տառապում է: Դու իմ միակ հույսն ես»:
Աղեղնավոր։ «Ազատություն. ահա ինչն է ինձ համար կարևոր: Տուր ինձ հնարավորություն՝ գնալ այնտեղ, որտեղ ուզում եմ: Եվ մեկ բան էլ. 1-2 քննություն չեմ կարողացել հանձնել, օգնիր առանց պարապելու հանձնեմ դրանք: Սկզբունքորեն այլևս ոչ մի բան պետք չէ: Մնաս բարով, ծերուկ»:
Այծեղջյուր։ «Գրում եմ քեզ՝ հույս ունենալով, որ կօգնես ինձ դառնալ մեր բաժնի գլխավորը: Ես այնքան վաղուց եմ գնում դեպի դա, որ կարծես արդեն միլիոն տարի անցել է: Ես ուզում եմ ինձ արժանի տեղ: Դե, մի քիչ էլ իշխանություն. ախր ես շատ եմ սիրում կառավարել մարդկանց»:
Ջրհոս։ «Ես ինքնուրույն ամեն ինչ կարող եմ անել, իսկ դու թիկունքս պահիր, նայիր, որպեսզի ոչ ոք ինձ չդավաճանի: Ես կարող եմ, չէ՞, քեզ վրա հույս դնել, պապիկ: Հետո ես միշտ ուզեցել եմ օդապարիկով թռչել և մոտոցիկլետ վարել 300 կմժամ արագությամբ: Օգնիր ինձ ձանձրույթից չմեռնել նոր տարում, խնդրում եմ քեզ»:
Ձկներ։ «Ես սեր եմ ուզում: Խնդրում եմ քեզ, տուր ինձ սեր՝ ինչպես ֆիլմերում: Չեմ ուզում ամբողջ կյանքում մենակ մնալ: Ուրիշ ոչինչ պետք չէ: Չնայած, կարելի է նաև փող: Բայց գլխավորը սերն է: Եվ, որ էլ չաշխատեմ. դա ինձ այնպես է զզվեցրել»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը