ՌԴ-ն ու ՄԱԿ-ը քննարկել են սիրիական կարգավորումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ Սիրիայում խաղաղ կարգավորման վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Դե Միստուրան աջակցել է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը և հայտարարել, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել դրանց կարգավորմանը։
ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը նաև խոստացել է մասնակցել Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության միջև բանակցությունների նախապատրաստմանը Աստանայում կայանալիք հանդիպմանը։