![](/banners/BeFunky-design.jpg)
Համացանցում է հայտնվել «Տու-154»-ի բեկորների ուսումնասիրման տեսանյութը
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1931789.jpg)
Ջրասուզակների կողմից Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի բեկորների ուսումնասիրության տեսանյութը հայտնվել է համացանցում։
Որոնողափրկարարական ստորաբաժանման պետ Վյաչեսլավ Իվաշչենկոն հայտնել է, որ ուսումնասիրվել է ծովի հատակը, պարզվել են բեկորների կուտակման վայրերը, որոնք ուսումնասիրությունից հետո հաստատել են փաստը, որ ինքնաթիռն ընկել է հենց այդ վայրում։
«Արդեն հայտնաբերվել են ինքնաթիռի բազմաթիվ բեկորներ, որոնք մենք բարձրացնում ենք ծովի հատակից»,- հայտնել է նա։
Ավելի վաղ փրկարարներին հաջողվել էր հայտնաբերել մոտ 60 մ երկարությամբ ինքնաթիռի բեկոր, ինչպես նաև ավիաաղետի զոհերի մարմնամասերը։