
Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի ավելի քան 40 ահաբեկիչ է ոչնչացվել

Թուրքիայի զինված ուժերը սիրիական Էլ-Բաբ քաղաքում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 44 ահաբեկչի, ևս 117 ահաբեկիչ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրությունը։
Ոչնչացվել է նաև խմբավորման ականապատ ավտոմեքենա։
Նշվում է, որ 1 օրում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին հասցվել է 154 հարված։
Մարտերում վիրավորվել է նաև սիրիական ընդդիմության 7 մարտիկ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հայտարարել է Անկարայի վճռականության մասին՝ շարունակել «Եփրատի վահան» գործողությունն ու Սիրիայի հյուսիսում ստեղծել «անվտանգության գոտի»։