
Լուիս Էնրիկեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Բարսելոնայից»

Կատալոնացիների գլխավոր մարզիչն ունի կես տարի, որպեսզի ստորագրի նոր պայմանագիրը:
Էնրիկեի պայմանագիրը «Բարսելոնայի հետ լրանում է 2017 թվականին, բայց 2 կողմերն էլ չեն շտապում երկարաձգել համաձայնագիրը և այլ տարբերակներ են դիտարկում:
Ըստ Sport.es-ի տեղեկության՝ կատալոնացիները հետևում են մարզչական շուկային և կարող են հրաժարվել Էնրիկեի հետ համագործակցությունից, եթե ավելի հարմար թեկնածու գտնեն:
Լուիս Էնրիկեն գլխավորել է «Բարսելոնան» 2014 թվականի ամռանը: 2016-17 թթ. մրցաշրջանում կատալոնացիները գրավում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ հետ մնալով առաջատար «Ռեալից» 3 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը