
Տասնյակ հազարավոր ներգաղթյալներ ինքնակամ լքել են Գերմանիան. ԶԼՄ-ներ

Գերմանական մամուլի համաձայն՝ այս տարի 55 հազար ներգաղթյալ ինքնակամ հեռացել է Գերմանիայից և վերադարձել հայրենիք։ Այս մասին գրում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի փախստականների և միգրացիայի հարցերով դաշնային ծառայությանը։
Թերթի տեղեկություններով՝ երկիրը լքած ներգաղթյալների մեծ մասը Արևմտյան Բալկաններից են, որոնք շանս չունեին երկրում ստանալ փախստականի կարգավիճակ։ Այդկերպ, նրանք կարողացել են խուսափել արտաքսումից և այդ պարագայում Գերմանիա մուտքի արգելքից։ 2016թ. Գերմանիայից արտաքսվել է 25 հազար մարդ։
Գերմանիայից ինքնակամ հեռացածների թվում 15 հազարը եղել են Ալբանիայի քաղաքացիներ։ 5-հազարական մարդ ինքնակամ մեկնել է նաև Սերբիա, Իրաք ու Կոսովո։
Sueddeutsche Zeitung-ի տվյալով՝ ավելացել է մարդկանց թիվը, որոնք ինքնակամ ցանկություն են հայտնել վերադառնալ Աֆղանստան, Իրան և Իրաք։
Մասամբ Գերմանիան լքելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ ինքնակամ երկրից հեռանալու դեպքում կառվարությունը նրանց փոխհատուցում է վճարում, ներառյալ՝ տրանսպորտային ծախսերը։