Բաժիններ՝

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչը կարող է փոխարինել Արսեն Վենգերին

Իտալացուն կարող է փոխարինել «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչը:
Մասիմիլիանո Ալեգրին սաստիկ զայրացել է Իտալիայի Սուպերգավաթում «Միլանից» կրած պարտությունից: Ըստ Gazzetta dello Sport-ի տեղեկության՝ մարզչի և «Յուվենթուսի» մի քանի ֆուտբոլիստների միջև տարաձայնություններ են առաջացել:

2016-17 թթ. մրցաշրջանից հետո Ալեգրիի հեռանալու դեպքում թիմը կգլխավորի «Ֆիորենտինայի» մարզիչ Պաուլո Սոուզան, իսկ Ալեգրին կարող է փոխարինել Արսեն Վենգերին «Արսենալում»:

Ալեգրին գլխավորել է «Յուվենթուսը» 2014 թ. ամռանը: Նրա ղեկավարությունից թուրինցիները երկու անգամ հաղթել են առաջնությունը և Իտալիայի գավաթը:
«Յուվենթուսը» 2016-17 թթ. մրցաշրջանի 17 խաղերում հավաքելով 42 միավոր՝ գրավում է Սերիա Ա-ի 1-ին հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս