Բաժիններ՝

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի հաստատման պլանը

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայում լայնամասշտաբ հրադադարի հաստատման պլանը, որը ներկայացվելու է Սիրիայում հակամարտող կողմերին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրներին։

Նշվում է, որ Հալեպի արևելյան շրջաններում հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո Անկարան և Մոսկվան եկել են համաձայնության պլանի հարցով, որը ենթադրում է հրադադարի տարածում ողջ Սիրիայի տարածքում։
Վերոնշյալ պլանը նախատեսվում է ներկայացնել սիրիական հակամարտության մասնակիցներին։

Պայմանավորվածության գործողությունը կընդգրկի բոլոր շրջանները, որտեղ մարտեր են ընթանում ընդդիմադիր խմբավորումների և Սիրիայի կառավարական բանակի միջև։
Թուրքիայի և Մոսկվայի պայմանավորվածության շրջանակում հակամարտող կողմերին առաջարկվելու է դադարեցնել ռազմական գործողությունները դեկտեմբերի 29-ին՝ ժ. 00:00-ից։

Հրադադարի մասին պայմանավորվածությունը չի տարածվելու ահաբեկչական խմբավորումների վրա։

Համաձայնագրի հաջողության դեպքում հակամարտող կողմերը Աստանայում բանակցություններ են սկսելու սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031