
Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ փոխհարաբերություններից:
«Ամեն մի ֆուտբոլիստ յուրատեսակ է: Այս առաջնությունում ես առավել բարդ խնդիր ունեի` Մխիթարյանի հետ կապված իրավիճակը: Սակայն Մխիթարյանը հասկացավ իմ և մյուս մարզիչների տարբերությունը, ում հետ ինքը ժամանակին աշխատել էր»,- ասել է Մոուրինյոն:
Այս տուրից հետո Ժոզե Մոուրինյոյի սաներն ունեն 33 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում են: