
Հալեպը կլքի 5 հազար զինյալ. ՌԴ ՊՆ

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Հալեպ քաղաքից դուրս կգա 5 հազար զինյալ՝ իրենց ընտանիքներով, հայտնում է TASS-ը։
Նա նշել է, որ զինյալների համար նախատեսված է 21 կմ երկարությամբ մարդասիրական միջանցք, որոնցից 6-ը գտնվում է այն տարածքներում, որոնք զբաղեցրել է Սիրիայի կառավարական բանակը։
Գերասիմովը հավելել է, որ դեռևս 15 կմ վերահսկվում է «անօրինական զինված խմբավորումների կողմից»։
Զինյալների տարհանման համար օգտագործվում է 20 ավտոբուս, 10 շտապօգնության մեքենա։ Նրանք հեռանում են Հալեպից նաև սեփական ավտոմեքենաներով, որոնց թիվը, ըստ Գերասիմովի, մոտ 100 է։
Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուսկ դեսպանորդ Յան Էգելանը հայտարարել էր, որ արդեն ընթանում է տարհանումը Հալեպից։