«Վերին Լարսում մենք պրոբլեմ ունենք». Կարեն Կարապետյան

Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերակազմակերպել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Արդյունքում կստեղծվի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, որը կդառնա նշված կազմակերպությունների իրավահաջորդը:

«Նշված կազմակերպության ստեղծմամբ առկա 46 հաստիքային միավորներից կկրճատվեն 9 կրկնվող գործառույթներ իրականացնող հաստիքային միավորներ, իսկ 19 արտահաստիքային միավորներից կկրճատվեն 13-ը: Այսինքն՝ հաստիքների կրճատման ընդհանուր տոկոսը կկազմի մոտ 34 տոկոս: Միաժամանակ կկրճատվեն նաև 3 տրանսպորտային միջոցներ:

Արդյունքում, պահպանման ընդհանուր ծախսերը կտնտեսվեն 20 տոկոսով կամ շուրջ 107 մլն դրամով»,- ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ երեկ այց է կատարվել. «Վերին Լարսի հետ կապված խնդիրների հետ կապված՝ ամենօրյա հսկողություն, որովհետև մենք պրոբլեմ ունենք: Պահեք Ձեր հսկողության տակ»:

Տեսանյութեր

Լրահոս