
Երևանում ջրատար խողովակ է վնասվել. բնակարան է ջրալցվել

Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկում ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում է. ջրամատակարարումը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են շենքի ջրամատակարարումը: