Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալել են Ֆիլիպ Կիրկորովին պլագիատի մեջ մեղադրած Space խմբի առաջատարին

Այսօր Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Space խմբի առաջատար Դիդյե Մարուանին և իրավաբան Իգոր Տրունովին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Տրունովի շահերը ներկայացնող փաստաբան Լյուդմիլա Այվարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացի երգիչ Դիդյե Մարուանին Կիրկորովին մեղադրել էր պլագիատի մեջ՝ «Դաժան սեր» երգի համար, Կիրկորովի թիմը պաշտոնապես ընդունել էր մեղադրանքները: Տրունովի շահերը ներկայացնող փաստաբանը նշել է, որ Մարուանին և Տրունովը գնացել էին Ֆիլիպ Կիրկորովի հետ հաշտության համաձայնագիր կնքելու, սակայն ոստիկանությունն արդեն նրանց սպասելիս է եղել։

Ֆրանսիացի երգչի դեմ բողոքը ներկայացրել է Կիրկորովը՝ նրան մեղադրելով շորթման մեջ, ինչով էլ պայմանավորված իրականացվել է ձերբակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս