
«Այրած» շաքարը՝ հազի դեմ

Հազն աշնան և ձմռան սեզոնին ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրն է: Այրած շաքարը նրբորեն հանգստացնում է լորձաթաղանթի բորբոքումը, այն նաև օգտագործվում է երեխաների կոկորդի ցավը հանգստացնելու համար: Կարող եք շաքարային կոնֆետներ պատրաստել, սակայն ձեզ ենք առաջարկում մեկ այլ՝ ավելի համեղ տարբերակ:
Իհարկե, ուժեղ հազի դեպքում լավ կլինի դիմել բժշկի, սակայն հազի սկզբնական շրջանում առաջարկում ենք օգտագործել մի հրաշալի միջոց, որը կհանգստացնի հազն ու կոկորդի բորբոքումը:
Բաղադրություն
• 1 թ/գ այրած շաքար
• 200 մլ կաթ
• 2 բանան
Սովորական շաքարը տաքացրեք գդալի մեջ: Երբ շաքարի բյուրեղները հալվեն, և մասսան խտանա, շաքարը լցրեք կաթսայի մեջ, վրան տաք կաթ լցրեք: 2 հասած բանանը մաքրեք, մանրացրեք բլենդերով կամ պատառաքաղով: Բանանն ավելացրեք տաք կաթին: Ամբողջ խառնուրդը հասցրեք եռման, լավ խառնեք:
Կաթը հանեք կրակից, մի փոքր տաքացրեք և խմեք: Այսպես պատրաստված շաքարն ունի խորխահան ազդեցություն, այն նաև օգնում է օրգանիզմին պայքարել բորբոքային պրոցեսների դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը