ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավար Ռայնս Պրիբասը հայտարարել է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կգնա Կուբայի հետ հարաբերությունները կարգավորման չեղյալ հայտարարման ուղղությամբ՝ առանց երկրի ղեկավարության կողմից որոշակի զիջումների, հայտնում է Fox News-ը։
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ֆիյոնը երեկ հաղթանակ է տարել աջերի և կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլում և կառաջադրվի 2017թ. նախագահական ընտրություններում, հայտնում է RIA Novosti-ն:
Անդրադառնալով այն գնահատականներին, թե ՀՀԿ-ն շարունակում է մնալ մարդ կուսակցություն, քանի որ բոլոր կարևոր որոշումները կայացվում են բացառապես մեկ անձի կողմից, Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ն այսօր ներկուսակցական ժողովրդավարության աստիճանով ամենաժողովրդավար կուսակցությունն է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ղեկավար պաշտոններից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության, պաշտպանության նախարարության և ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցների։
Նոյեմբերի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 09.49-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 12-րդ շենքի մոտակայքում այրվում է տնակ:
Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շարունակում է ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով համաձայնության գալու վերաբերյալ, չնայած պաշտոնից իր մոտալուտ հեռանալուն, գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչին։
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եվրաինտեգրացումը առաջ էր շարժվում չափազանց արագ տեմպերով, ինչի արդյունքում «ոչ բոլորն էին հասցնում» Գերմանիայի հետևից։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը խիստ քննադատել է Եվրախորհրդարանի որոշումը, որը վճռել էր կասեցնել Եվրամիությանը Անկարայի անդամակցության բանակցությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյը պատմել է, որ Թրամփը պարբերաբար խոհրդատվության համար դիմում է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամային:
Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Ռեուվեն Ռիվլինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են օրինագիծը, որը արգելում է ազանը բարձրախոսի միջոցով հնչեցնել Իսրայելում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Կուբայի ամենահայտնի ընդդիմադիր շարժումը՝ «Սպիտակ հագած կանայք», 13 տարում առաջին անգամ չեղյալ է հայտարարել իր բողոքի ավանդական ակցիան երկրի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան պատճառով։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը կարողացելէ զգալիորեն առաջանալ քաղաքի արևելյան հատվածի խորքը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն։
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ֆիդել Կաստրոյի՝ Կուբայական հեղափոխության՝ վախճանված առաջնորդի լուսանկարները եւ Ազատության կղզու ազգային դրոշները՝ սեւ ժապավեններով, հայտնվել են Հավանայի տների պատշգամբներում, շենքերի եւ գործարար կենտրոնների ճակատներին:
Հայաստանի ֆրանկոֆոն ինքնությունը սկսել է ձևավորվել դեռևս դարեր առաջ, մասնավորապես՝ միջնադարյան պատմության ընթ ացքում, երբ Կիլիկիայի հայկական թագավորությունում ֆրանսերենը հայոց լեզվի հետ մեկտեղ հայոց արքունիքի պաշտոնական գրագրության լեզուն էր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
«Ես այդ օրերին շատ անհանգիստ էի, քանի որ Հենրիկն էլ, համարյա բոլոր դասընկերներն էլ ծառայում էին Արցախում: Երբ իմացանք, սկզբում չէինք հավատում, ընտանիքն էլ չէր հավատացել: Հիշում եմ՝ հոգեհանգստից հետո բոլորով հավաքվեցինք դպրոցում, աղջիկները մինչեւ ուշ գիշեր ինձ հետ նստեցին, մտածում էինք Հենրիկի մասին, պատմում տարբեր դրվագներ, ով ինչ հիշում էր»:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների:
Ղուկաս Մեհրաբյանը 1988 թվականից եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից եւ կազմակերպիչներից։ 1990-ական թվականներին վարել է կարեւոր պետական պաշտոններ։ Նույնպիսի ակտիվությամբ եւ նվիրումով, Հայ ազգային կոնգրեսի կազմում, պայքարել է այսօր իշխող ռեժմի դեմ։
Գյումրեցի 55-ամյա Ալեքսանդր Կիրակոսյանը աշխարհի երկու ռեկորդ է սահմանել: Կիրակոսյանը 1 ժամում 16 կիլոգրամանոց կշռաքարերը երկու ձեռքով բարձրացրել է 2780 անգամ` շրջանցելով բելառուս Վյաչեսլավ Խոռոնակոյին, ինչպես նաև ռեկորդ է սահմանել որովայնի արտակորում ու ներկորում վարժությունում: Կիրակոսյանը 144 ծանրությունով վարժությունը կատարել է 101 անգամ:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ պեպ Գվարդիոլան չի թուլանում:
Այս մարդիկ սովորաբար լի են էներգիայով, տաղանդավոր են, կարգապահ, ինչը նրանց մշտապես հնարավորություն է տալիս հաջողության հասնել իրենց կողմից ընտրված գործունեության ոլորտում։ Որպես կանոն՝ երբեք քչով չեն բավարարվում։ Բնավորությամբ շատ հպարտ են և անկախ, սիրում են վերահսկել իրավիճակը, հրամայել։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով՝ անզգուշությամբ մահ պատճառելը։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Եկեք մի պահ պատկերացնենք մի կնոջ, որի մկանային զանգվածը 45 կիլոգրամ է, իսկ ճարպայինը՝ 15: Ընդհանուր առմամբ այս կնոջ քաշը 60 կիլոգրամ է, սակայն, չգիտես ինչու, կշեռքը տարբեր թվեր է ցույց տալիս:
Բանանի և դարչինի խառնուրդը տարօրինակ համ ունի, սակայն շատերն են սիրում այս հյութը: Չնայած իր տարօրինակ համին՝ այս հյութը չափազանց օգտակար և հզոր դեղամիջոց է:
Նոր հետազոտությունն ուսումնասիրել է կառավարություների եկամուտը և այն համեմատել է աշխարհի ամենաեկամտաբեր բիզնեսների եկամուտների հետ։ «Գլոբալ արդարադատությունն այսօր» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է 100 գլոբալ տնտեսական օբյեկտները։ 100-ից 69-ը ընկերություններ են. ընդամենը 31 երկիր է ներառվել ցանկում