Ցավազրկողներ ներարկելիս ներարկել է նաև բենզին. տուժողը մահացել է, բժշկական մասնագիտություն ունեցող կինը՝ հայտնվել ամբաստանյալի աթոռին

Դատարան է ուղարկվել տղամարդուն անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով հարուցված քրեական գործը։

Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով բժշկական մասնագիտական կրթություն, գործով տուժողին ցավազրկող դեղամիջոցներ ներարկելու ժամանակ, դրսևորելով անփութություն, ցավազրկող դեղամիջոցներ լիցքավորելու հետ միասին՝ լիցքավորել է նաև տուժողի ներկայացմամբ և պահանջով նրա կողմից նախկինում բնակարան բերված ապակյա` առանց պիտակի սրվակում բաց վիճակում գտնվող, սուր հոտ ունեցող լուծույթ, ներարկել է աճուկային աջ հատվածից, ինչը, ըստ փորձաքննության եզրակացության` հանդիսացել է բենզին, որի ազդեցության ֆոնի վրա առաջացած ինֆարկտից տուժողը մահացել է։

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով՝ անզգուշությամբ մահ պատճառելը։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930