«Ժոզե Մոուրինիոն կլուծի պրոբլեմները և կպայքարի չեմպիոնության համար»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի թուլանում:
«Դեռ մինչև այստեղ գալը ես գիտեի, որ ԱՊԼ-ում շատ թիմեր են հավակնում հաղթանակի: Կարծում եմ, ամեն ինչ կորոշվի վերջին 8-10 տուրերում: Կարևոր է այդ ժամանակ վերևում լինել: Հիմա «Մանչեսթեր Սիթին» առաջատարներից է «Լիվերպուլի», «Չելսիի», «Արսենալի» և «Տոտենհեմի» հետ միասին: Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» յուրաքանչյուր խաղում դառնում է ավելի լավը, Մոուրինիոյի թիմը կլուծի իր պրոբլեմները և կպայքարի հաղթանակի համար:
Չեմպիոնների լիգային զուգահեռ խաղալը միշտ ավելի դժվար է: Այդ խաղերից հետո դժվար է լինում: Մեր ֆուտբոլիստներից շատերը սովոր չեն դաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խաղերից 3 օր հետո, բայց մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է Գվարդիոլան Manchester Evening News-ին:
13-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 30 միավորով գրավում է 3-րդ հորիզոնականը: «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը