«Հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը պատմական են». Վ. Պուտին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանում մեկնարկել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը համաժողովում ներկայացրեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը պատմական են:

«Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած են ավելի պատմական, մշակութային, հոգեւոր արժեքները: Այս հզոր գործոնն ապահովում է մեծ հնարավորություններ մեր երկրների միջեւ տնտեսության, արդյունաբերություն, առեւտրի  ոլորտներում արդյունավետ եւ ամուր համագործակցության, հումանիտար եւ գիտական, կրթական կապերի ընդլայնման համար: Ակնկալում եմ, որ այս ընթացքում բաց եւ կառուցողական քննարկումների շրջանակում արված առաջարկությունները կծառայեն հայ-ռուսական երկխոսության կատարելագործմանը, գործնական միջավայրի բարելավմանը եւ ողջ Եվրասիակ ան տիրույթում փոխգործակցության ամրապնդմանը»:

ԵԳՄՀ-ին իրենց մասնակցությունն են ունենալու ԵԱՏՄ անդամ երկրների պետպաշտոնյաներ, խոշոր բիզնեսի, բանկերի, ներդրումային ընկերությունների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Վրաստանից եւ այլ երկրներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31