Բաժիններ՝

Քաղաքներ, որտեղ ամենաքիչն են մեքենայով աշխատանքի գնում

Հոնկոնգի բնակիչների մոտ 90 տոկոսն աշխատանքի է գնում առանց մեքենայի։ Փարիզի բնակիչների ավելի քան 80 տոկոսն աշխատանքի է գնում ոտքով, հեծանվով կամ հանրային տրանսպորտով։ Ինչպես գրում է weforum.org կայքը, այս մասին նշվում է «Աշխարհի քաղաքների ապագայի չափում» զեկույցում։ Սակայն արագ ուրբանիզացիան մեծապես ծանրաբեռնում է ենթակառուցվածքները՝ ազդեցություն ունենալով ինչպես՝ հասարակական տրանսպորտի, այնպես էլ՝ անձնական մեքենա ունեցողների վրա։ Խնդրին լուծում տալու համար քաղաքներն ու նորարարներն արդյունավետ հասարակական տրանսպորտային համակարգեր են ստեղծում։

Առանց մեքենայի
Փարիզը, որը ցանկի երրորդ հորիզոնականում է, մշտապես բարձրակարգ տրանսպորտային համակարգ է ունեցել, իսկ երրորդ հորիզոնականում գտնվող Շանհայն արդեն մետրոպոլիտենի մեծ համակարգ ունի և ծրագում է այն առավել մեծացնել 2030թ.։ Ցանկի առաջին տասնյակում գտնվող քաղաքներից 7-ն Արևմտյան Եվրոպայի քաղաքներն են։

Առանց մեքենաների քաղաքներ

Բնապահպանական խնդիրները, ներառյալ՝ կարճաժամկետ աղտոտումը և մեքենաների կողմից երկարաժամկետ աղտոտումը, փոփոխություններ են բերում։ Փարիզն արդեն հայտարարել է մոտակա տարիների ընթացքում կենտրոնից բոլոր տրանսպորտային միջոցները հանելու մտադրության մասին։ Քաղաքում արդեն անցկացվել են առանց մեքենաների օրեր։ Կահավորված ճանապարհները կիրակի և տոնական օրերին առանց մեքենաների կլինեն այն դեպքում, երբ մյուս ճանապարհներին մեքենաների երթևեկն ամբողջությամբ արգելված կլինի։ 2020թ. քաղաքում կթույլատրվի երթևեկել միայն այն մեքենաներով, որոնք արտադրվել են 2011թ. կամ դրանից առաջ։

Սակայն մեքենաների նկատմամբ սերը դժվար կլինի հաղթահարել։ Ավստրալական զեկույցը ցույց է տալիս, որ քաղաքից դուրս ապրողները հազիվ թե սեփական մեքենայի հարմարավետությունը զոհեն ժամանակի աննշան խնայման համար։ Մարդկանց հանրային տրանսպորտից օգտվելը խրախուսելու համար, ըստ զեկույցի հեղինակի, մենք կարիք կունենանք «կոտրել» այս կապվածությունը մեքենային։ Միևնույն ժամանակ էլեկտրական մեքենաների ոլորտում նվաճումները հույս են ծնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս