Բաժիններ՝

«Հնարավոր չէ միշտ հաղթել վերջին րոպեին». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 5-րդ տուրում «Վիլյառեալի» հետ անցկացրած խաղի մասին: Հանդիպումը տեղի ունեցավ Մադրիդում և ավարտվեց 1:1 հաշվով:

«Երկրորդ խաղակեսում մենք կարող էինք հաղթել, բայց առաջին կեսում, ակնհայտորեն՝ ոչ: Դա դժվար խաղ էր, մենք շատ ջանք գործադրեցինք: Բայց նման բան կարող է տեղի ունենալ, և դա տեղի ունեցավ: Երկրորդ խաղակեսում մենք շատ ավելի լավ էինք գործում, բայց հնարավոր չէ հասնել հաղթանակի խաղի վերջին րոպեին»,- Զիդանին է մեջբերում AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս