
Թողարկվել է Google-ի Allo մեսինջերը

Google-ը, որպես iMessage-ի այլընտրանքային տարբերակ, թողարկել է Allo մեսինջերը:
Մեսինջերի միջոցով հնարավոր է փոխանակել տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ, աուդիո հաղորդագրություններ և այլն:
Մեսինջերի առանձնահատկությունը Smart Reply գործառույթն է, որի միջոցով հնարավոր է պատասխանել ձեզ ուղղված հարցին՝ առանց հաղորդագրության տեքստը տպելու: Հաշվի առնելով ձեր կողմից հաճախ հնչած պատասխանները կամ ձեր գրելու ոճը՝ մեսինջերն ինքնուրույն կպատասխանի հաղորդագրությանը:
Մեսինջերում հնարավոր է նաև հետագայում ջնջել ձեր ուղարկած ֆայլը կամ հաղորդագրությունը: Պարզապես հաղորդագրությունն ուղարկելուց առաջ պետք է սահմանել այն ժամանակը, որի անցնելուց հետո հաղորդագրությունը մեխանիկորեն կջնջվի:
Google Assistant-ը նույնպես հասանելի է մեսինջերում:
Հավելվածը հասանելի է թե՛ AppStore-ում, և թե՛ Google Play-ում:
Սիրարփի Աղաբաբյան