
«Եթե Գվարդիոլան ուզում է ապացուցել, որ ինքը հզոր է, ապա պետք է գլխավորի «Սանդերլենդը»». Յայա Տուրեի գործակալ

Դմիտրի Սելյուկը հայհոյանքներ է թափում և չի հանգստանում:«Պեպը հաջողակ էր «Բարսելոնայում» և «Բավարիայում», բայց նայեք նրա նվաճումներին:
Նա վերցրեց «Բարսելոնան», որը կառուցել էր Ֆրանկ Ռայկարդը, իսկ հետո նրա բախտը բերեց, որ իր թիմում էր Մեսսին: Այս «Բարսելոնան» ստեղծել է Լեոն, այլ ոչ թե Պեպը:
Լուիս Էնրիկեն ապացուցեց, որ «Բարսելոնան» Պեպի շնորհիվ չէ, որ հասել է հաջողության:
«Եթե Գվարդիոլան ուզում է ապացուցել, որ ինքը հզոր է, ապա պետք է գլխավորի «Սանդերլենդը»». Յայա Տուրեի գործակալ
Կարո՞ղ է նա անել այն, ինչ հաջողվեց Ռանիերիին՝ «Լեսթերում», իսկ Պոչետինոյին՝ «Տոտենհեմում»: Մենք երբեք չենք իմանա, որովհետև, եթե «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում չհաղթի Չեմպիոնների լիգան, նրանք ուղղակի իրեն կտան 200 կամ 300 մլն ֆունտ նոր ֆուտբոլիստների համար: Դա սխալ կառավարում է»,- ասել է Սելյուկը Сhronicle Live-ին:
Գվարդիոլայի օրոք «Սիթին» անցկացրած 9 խաղերում տարել է 9 հաղթանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը