Գյումրիում ԲՀԿ-ն կշարունակի ընտրապայքարը
Գյումրիում ԲՀԿն կշարունակի ընտրապայքարը, իսկ ավագանու թեկնածու Վարդևան Գրիգորյանը կշարունակի գլխավորել ԲՀԿ ցուցակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդևան Գրիգորյանի նախընտրական շտաբից՝ հղում անելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, համաձայն որի Վարդևան Գրիգորյանը կշարունակի գլխավորել ԲՀԿ ավագանիների ցուցակը, սակայն չի մասնակցի քարոզարշավին. փոխարենը քարոզարշավին կմասնակցի և ընտրողների հետ հանդիպումներ կունենա Նաիրա Զոհրաբյանը:
Գյումրիում ավագանու ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության հասցնելը) և 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք« ռազմամթերք« պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Արշակ Գրիգորյանը թափանցիկ գլխի միջանցիկ հրազենային վնասվածքով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել սեպտեմբերի 20-ին 13:20-ից 13:30-ի սահմաններում: Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց:
Արմենուհի Մխոյան