Բաժիններ՝

ՄԱԿ-ը պատրաստվում է մարդասիրական ավտոշարասյուն ուղարկել Սիրիա

ՄԱԿ-ը վերսկսել է Սիրիա մարդասիրական ավտոշարասյուների նախապատրաստական աշխատանքը այն բանից հետո, երբ կասեցվել էր նրանց տեղաշարժը Ուրում էլ-Կուբրե շրջանում հարձակումից հետո։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի մարդասիրական հարցերով կոորդինացման վարչության հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Համատեղ միջգերատեսաչական ավտոշարասյուների տեղաշարժը պաշարված և դժվար հասանելի շրջաններ ժամանակավորապես կասեցվել էր երկուշաբթի ավտոշարասյան վրա հարձակումից հետո։ Այդ ավտոշարասյուների նախապատրաստությունը ներկայումս վերսկսվել է, և մենք պատրաստ ենք օգնություն ուղարկել հենց դա հնարավոր լինի»,- ասել է ՄԱԿ-ի վարչության մամուլի քարտուղար Յենս Լերկեն:

Նրա խոսքով՝ Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունները չեն կասեցվել։ Մասնավորապես, մարդասիրական բեռներ են երկնքից նետվել Դեր Զոր, ինչպես նաև անդրսահմանային օպերացիաներ են իրականացվել։

«ՄԱԿ-ը դարձյալ կոչ է անում անվտանգ, կայուն մատչում ապահովել բոլոր սիրիացիներին, որոնք օգնության կարիք ունեն, որտեղ էլ, որ գտնվեն»,- հավելել է Լերկեն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս