Արարատ Խանդոյանը հացադուլ է հայտարարել

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիիկ Խանդոյանի եղբայրը`Արարատ Խանդոյասնը հացադուլ է հայտարարել:

«Սույնով հայտարարում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգը (ռեժիմը) իմ նկատմամբ իրականացնում են քաղաքական հետապնդում։ Այդ իսկ պատճառով ես սեպտեմբերի 6-ից գտնվում եմ հացադուլի մեջ, քանի որ քրեաօլիգարխ համակարգը հաշվի չի առնում, որ ես հանդիսանում եմ արցախյան ազատամարտի մասնակից, որի ընթացքում 12 անգամ ստացել եմ բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացվել է ձախ երիկամս, փայծաղս, հաստ աղիքիս որոշակի հատված և լյարդիս ձախ բիլթը։ Ռեժիմը սպառել է իրեն, քանի որ ինձ ապօրինի պահում են կալանքի մեջ»,- իր հայտարարության մեջ նշել է Արարատ Խանդոյանը:

Տեսանյութեր

Լրահոս