Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում գայլերը հոշոտել են 37 գառ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր Պٳտինը մեկնել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք` հարգելու Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը և իր ցավակցությունները հայտնելու Քարիմովի կնոջն ու դստերը, հայտնում է TASS գործակալությունը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղից ոմն Հայկ փախցրել է Գառնիկ Ի.-ի մոտոցիկլետը:
Մեծ խորհրդի ներքո դարձյալ միախառնվել են վիշտն ու հիշողությունը, որոնցով մենք ապրում ենք և աղոթում: Մեր հերոս զավակների հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարը դարձավ սրբավայր, որը մեզ ջերմություն կտա՝ հաղորդակից դարձնելով մեզ և մեր որդիներին:
Կապված Ադրբեջանում կայանալիք հանրաքվեի հետ` ԵԽԽՎ-ն Ադրբեջան կուղարկի 7 հոգուց բաղկացած պատվիրակություն, հայտնում է APA գործակալությունը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21:45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մուշ 2-ից Բուլվարային տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
«Ամենածանր բեռը բաժին է ընկել աղջիկներին ու կանանց,- կարծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը:- Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում աղջիկները, որոնք առավել անբարենպաստ վիճակում են գտնվում, կկարողանան դպրոց հաճախել սոսկ 2086 թվականին, եթե մոտեցումները չփոխվեն», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերը նոր գործողություններ են իրականացրել Իրաքի հյուսիսում` մասնավորապես Մեթինա և Հաքուրք շրջաններում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը լուրջ անհանգստություն է հայտնել այն բանի առնչությամբ, որ Ռուսաստանը կարող է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Վարչախմբի կամակատարները շատ ոգևորված նշեցին` տեսեք՝ ընտրությունները միակ միջոցն է…: Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ և իր գործելաոճին հավատարիմ ոտնահարեց օրենքի պահանջը: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար և ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նյու Յորքում անհայտ անձը կրակ է բացել կարիբյան մշակույթի կառնավալի և փողոցային փառատոնի մասնակիցների ուղղությամբ:
«Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնը» ներառվել է ոչ կոմերցիոն կազմակերպությունների ռեեստրում, որը իրականացնում է օտարերկրյա գործակալի դեր, ասվում է ՌԴ արդարադատության նախարարության կայքում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հեռուստառադիոպետկոմ»-ի եւ «Արմենպրես» գործակալության նախկին նախագահ ու տնօրեն, «Հայք» թերթի խմբագիր, քաղաքական-հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանն ինքնառաջադրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար: «
«Դեմոկրատական միության» (PYD) մարտիկներն ու քրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) լքում են Սիրիայի Մանբիջ քաղաքը:
Վրաստանի պաշտպանության նախարարության «Օրֆոլո» զորավարժարանում տեղի են ունենում Agile Spirit-2016 բազմազգ զինավարժանքները, որոնց, բացի վրացի զինծառայողներից, մասնակցում են ամերիկացի, ուկրաինացի, ռումինացի, լատվիացի եւ բուլղարացի զինծառայողներ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևան- Ճամբարակ ճանապարահատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 5-ին հայտարարել է, որ համաձայն Է մասնակցել իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ պլանավորված բոլոր երեք բանավեճերին:
Այս հինգշաբթի Մոսկվայում տեղի կունենա ԼՂՀ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական խորհրդակցությունը: Դրանից ակնհայտ կդառնա, թե երեկ տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Բարաք Օբամա հանդիպման ժամանակ որքան նշանակություն է տրվել ԼՂՀ խնդրի կարգավորմանը:
«Նախագահը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն իմ վրա, այլ բոլորի վրա իրավունք ունի ջղայնանալ, նաև պահանջել, եթե ինչ-որ բան այնպես չէ»,- երեկ մեր զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի Սամո):
Սպիտակամորթ մոր ու սեւամորթ հոր զավակ հանդիսացող Քափերնիքը հայտարարում է, թե ինքը որոշել է չկանգնել ԱՄՆ-ի պետական օրհներգի հնչյունների ներքո, բողոքելու համար ռասայական անարդարությունների եւ ոստիկանության կողմից սեւամորթ ամերիկացիների նկատմամբ կիրառվող բիրտ ուժի դեմ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը պահանջում է մինսկյան պայմանավորվածությունների իրականացում: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին` Դերենիկ Հակոբյանը, օրերս կրկին մարդ է ծեծել: Ինչպես հայտնի է՝ նա անցած տարի՝ մայիսի 2-ին, Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող հիմնական դերակատարներից էր:
Ոստիկանությունում աշխատակիցները սրտատրոփ սպասում են սեպտեմբերի 10-ին։ Համակարգի աշխատակիցներից տեղեկացանք, որ ներքին կարգով զգուշացրել են, որ այդ օրվանից մեկնարկելու է արմատական փոփոխությունների փու
Եվրախորհրդարանի` քաղաքացիական ազատությունների, ներքին եւ ընդհանուր գործերի գծով հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը: Քվեարկությունն անցկացվել է Եվրախորհրդարանի դահլիճում: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, որ բաց է թողել Դանիայի հավաքականի դեմ ընտրական խաղը, սակայն շնորհակալություն է հայտնում թիմակիցներին քրտնաջան աշխատանքի համար: Ֆուտբոլիստը հայտնել է, որ սկսել է վերականգնողական աշխատանքները և խոստացել է վերադառնալ ավելի ուժեղ: Այս մասին Հենրիխ Մխիթարյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:
Լոնդոնի 1666 թվականի Մեծ հրդեհի տեսարանները վերարտադրվել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում այն աղետի 350-րդ տարելիցին նվիրված փառատոնի շրջանակներում, որն օթեւանից զրկեց Լոնդոնի գրեթե ամբողջ բնակչությանը եւ բազմաթիվ մարդկանց կյանք խլեց:
Սիգարետներից հրաժարումը հաճախ քաշի խիստ ավելացման է հանգեցնում այն բանի հետեւանքով, որ նիկոտինը եւ ծխախոտի ծխի մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի սինթեզումը, որը պատասխանատու է ախորժակի համար: Այս մասին պատմել են գիտնականները, որոնք Աթենքում ելույթ են ունեցել Եվրոպայի շնչուղիների մասնագետների ընկերության ամենամյա կոնգրեսում:
Ավստրալիայի Կլիմայական ինստիտուտի փորձագետները հայտնել են Երկրի վրա սուրճի լիակատար անհետացման ժամկետները: Այս մասին հայտնել է The Independent հրատարակությունը: