«Ինչքանով կկատարեմ վերեւի հրահանգները, կպարզվի աշխատանքում». Տիգրան Հակոբյան. «Ա1+»
«Հեռուստառադիոպետկոմ»-ի եւ «Արմենպրես» գործակալության նախկին նախագահ ու տնօրեն, «Հայք» թերթի խմբագիր, քաղաքական-հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանն ինքնառաջադրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար: «Ես տեսա, որ մրցույթ է հայտարարվել, մասնակցել եմ, օգոստոսի 22-ին առաջին փուլն անցել եմ, մասնագիտացված հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել, այնտեղ թեստավորում էր՝ հարց ու պատասխան էր եւ այլն: Մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ իմ թեկնածությունը պետք է մտնի ԱԺ օրակարգ, եւ պատգամավորները պետք է որոշեն, թե ես ինչքանով եմ համապատասխանում այդ գործին»,- «Ա1+»-ին ասել է Տիգրան Հակոբյանը:
Դիտարկմանը, որ հանձնաժողովը հիմնականում կատարում է վերեւից եկած հրահանգները, քաղաքական գործիչը պատասխանեց, որ իր բոլոր քայլերը հստակ գիտակցելով է անում. «Հիմա ինչքանով ես կկատարեմ վերեւից եկած հրահանգները կամ չեմ կատարի, կպարզվի իմ աշխատանքում, առաջ չընկնենք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: