Ինչո՞ւ են ծխողները գիրանում ծխախոտից հրաժարվելուց հետո

Սիգարետներից հրաժարումը հաճախ քաշի խիստ ավելացման է հանգեցնում այն բանի հետեւանքով, որ նիկոտինը եւ ծխախոտի ծխի մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի սինթեզումը, որը պատասխանատու է ախորժակի համար: Այս մասին պատմել են գիտնականները, որոնք Աթենքում ելույթ են ունեցել Եվրոպայի շնչուղիների մասնագետների ընկերության ամենամյա կոնգրեսում:

«Այն ոչ մեծ հետազոտությունը, որը մենք կատարել ենք, վկայում է, որ ծխելը չափազանց ուժգին է ազդում մարմնի էներգահաշվեկշռի վրա, ինչը կարող փոփոխություններ առաջացնել օրգանիզմում գրելինի մակարդակի հարցում:

Մեզ անհրաժեշտ է կրկնական հետազոտություններ կատարել մասնակիցների ավելի խոշոր խմբերի վրա, եւ հասկանալ, թե մենք ինչպես կարող են ճնշել մարմնի քաշի աճը ծխելուց հրաժարվելուց հետո, որպեսզի մարդկանց օգնենք ավելի ակտիվորեն ազատվելու այդ սովորությունից եւ ավելի հազվադեպ վերադառնալու ծխախոտին»,- հայտարարել է Կոնստանտինա Զախարին Աթենքի համալսարանից (Հունաստան), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս