Բաժիններ՝

Վթար Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևան- Ճամբարակ ճանապարահատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Ճանբարակ ավտոճանապարին BMW մակնիշի 70 PQ 799 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Խ.1976 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մ, գլորվելով գլխիվայր, ընկել ծառերի մեջ։

Փրկարարները մեքենայից դուրս են բերել 3 տուժած քաղաքացու՝ Ա. Թ.-ին 1978 թ․ ծնված, Ա. Ա.-ին 1979 թ․ծնված և Ա. Խ.-ին 1976 թ․ ծնված և մոտեցրել շտապօգնության մեքենային, ովքեր տեղափոխվել են Սևանի ԲԿ։

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս