Բաժիններ՝

«Ես շատ հիասթափված եմ, որ բաց եմ թողել խաղը». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, որ բաց է թողել Դանիայի հավաքականի դեմ ընտրական խաղը, սակայն շնորհակալություն է հայտնում թիմակիցներին քրտնաջան աշխատանքի համար: Ֆուտբոլիստը հայտնել է, որ սկսել է վերականգնողական աշխատանքները և խոստացել է վերադառնալ ավելի ուժեղ: Այս մասին Հենրիխ Մխիթարյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:

«Մենք հաղթում և պարտվում ենք միասին: Ես շատ հիասթափված եմ, որ բաց եմ թողել Դանիայի դեմ խաղը, բայց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս քրտնաջան աշխատանքի համար: Ես շարունակում եմ վերականգնողական աշխատանքները, բայց դեռ վստահ չեմ՝ ամբողջովին պատրաստ կլինե՞մ հանգստյան օրերին կայանալիք դերբիին, թե՞ ոչ: Ես մոտիվացված եմ, ինչպես երբեք և պլանավորում եմ իմ ողջ էներգիան ներդնել հնարավորինս շուտ, ավելի ուժեղ վերադառնալու համար: Սա սովորական նվիրվածություն է նրան, ինչը ես ամենաշատն եմ սիրում՝ ֆուտբոլին: Շնորհակալ եմ ինձ ձեր սերն ու աջակցությունը հայտնելու համար»,- գրում է նա:

Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 31-ին Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ժամանակ վնասվածք էր ստացել և փոխարինվել: Նա չկարողացավ մասնակցել ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության որակավորման Դանիա-Հայաստան հանդիպմանը, որում Հայաստանի ազգային թիմը պարտվեց 1-0 հաշվով: Սեպտեմբերի 10-ին Անգլիայի պրեմիեր լիգայի շրջջանակներում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթե Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Մխիթարյանի մասնակցությունն այդ հարցին դեռևս հարցականի տակ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս