
«Միայնակ գայլի» նամակը՝ համագյուղացիներին

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը երեկ «Նուբարաշեն ՔԿՀ»-ից բաց նամակով դիմել է իր համագյուղացիներին: Նամակում ասված է.
Ինչպես գիտեք մարտավարական նկատառումներով իմ թեկնածությունն եմ դրել հայրենի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին մասնակցելու համար:
Վարչախմբի կամակատարները շատ ոգևորված նշեցին` տեսեք՝ ընտրությունները միակ միջոցն է…: Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ և իր գործելաոճին հավատարիմ ոտնահարեց օրենքի պահանջը: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար և ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու:
Սիրելի’ Ծաղկահովիտցիներ,
Ես ավելի քան վստահ եմ, որ Դուք հաղթահարելով բոլոր ճնշումներն ու ապօրինությունները, առավել ևս այս պայմաններում կկատարեք Հայրենիքի համար արդար և ճիշտ ընտրություն` հանուն մեր Հայրենիքի բարօրության:
Հավաստիացնում եմ` Սանա ծռերից յուրաքանչյուրս հավատարիմ ենք մեր ուխտին` տապալել բռնապետությունը և Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն»: