
Սև հաղարջով սմուզի՝ դեմքի համար

Budetezdorovy կայքն առաջարկում է տնական հյութի բաղադրատոմս, որը կլավացնի դեմքի մաշկի գույնն ու կանցկացնի հոգնած տեսքը:
Մաշկի խնամքը կարևոր է ինչպես՝ դրսից, այնպես էլ՝ ներսից: Հակաօքսիդանտները, ինչպես նաև կոլագենի մակարդակը բարձրացնող այլ բաղադրիչները լավագույնս օգնում են մաքրել մաշկը:
Առաջարկված սմուզին միանգամից կարող է լուծել մի քանի խնդիրներ. այն կմաքրի մաշկը, կբարձրացնի կոլագենի մակարդակն ու թարմ և առողջ փայլ կհաղորդի մաշկին:
Սմուզիի բաղադրատոմս
- Սև հաղարջը հարուստ է հակաօքսիդանտներով և օգնում է լյարդի աշխատանքին:
- Կաղամբը պարունակում է վիտամիններ C, A, ֆոլաթթու, կալցիում և երկաթ
- Ավոկադոյի բաղադրության մեջ են մտնում առողջարար ճարպեր, որոնք սնուցում են մաշկը
- Նուշը պարունակում է վիտամին E, կալցիում և սպիտակուց
- Կոկոսի ջուրը խոնավեցնում է մաշկը
- Նուռն օգնում է մարսողությանը:
Այս սմուզին պատրաստելը չափազանց հեշտ է, պարզապես բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք: Հյութը խմեք օրվա ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը