Բաժիններ՝

Մխիթարյանի, Իբրահիմովիչի և Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխություններից Ռայոլան աշխատել է 31 մլն եվրո

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ամռանը դարձավ 31 մլն եվրոյով ավելի հարուստ: Ինչպես գրում է իսպանական AS պարբերականը, այդպիսի գումար Ռայոլան աշխատել է կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Պոլ Պոգբայի, ինչպես նաև՝ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից:

Հաղորդվում է, որ Պոգբայի՝ «Յուվենթուսից» 105 մլն եվրոյով տրանսֆերից գործակալն աշխատել է 20 մլն եվրո, իսկ Մխիթարյանի՝ «Բորուսիայից» 42 մլն եվրոյով տրանսֆերից՝ 8 մլն եվրո: Մինո Ռայոլան 3 մլն եվրո է ստացել նաև Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս