ԶԼՄ-ները մտնում են ՊՊԾ տարածք. ուղիղ։
168.am-ի թղթակիցները տեղեկացնում են, որ խմբի անդամները հայտարարել են՝ չեն հանձնվելու և պայքարելու են մինչև վերջ: Հարցին, թե ինչու են ՊՊԾ այդ շենքը գրավել, նրանք պատասխանել են, որ այդ տարածքն են գրավել, քանի որ հենց այդ գնդի ծառայակիցներն են կեղեքում ժողովրդին:
Հուլիսի 23-ին, ժամը 16.24-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ լճում ջրահեղձվել է քաղաքացի:
Մյունխենի ոստիկանությունը չի բացառում, որ զինված հարձակումը կապ ունի 2011 թվականին: Նորվեգիայում Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի հարձակման հետ:
Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ից Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Թուրքիայի իշխանությունները մինչեւ 30 օր ժամկետով կալանքի տակ կպահեն ձախողված հեղաշրջման մասնակցության մեջ կասկածվող անձանց:
Երեկ կեսօրին ձերբակալվել է Անի Նավասարդյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ Անի Նավասարդյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունները:
«Առաջին լրատվական»ի տեղեկություններով՝ ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ ոստիկանների թվում է եղել նաև Ոստիկանության 4րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հուլիսի 23ին ՊԲ հարավ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ս․ թ․ 21․07 – ին “Շենգավիթ” ԲԿ մանկաբարձական բաժանմունք է ընդունվել 1971թ․ծնված Ն․Մ․Ա․- ը՝ «Հղիություն 38 – 39 շաբաթ, ռեզուս բացասական արյուն, բարդացած գինեկոլոգիական անամնեզ, առաջնային չբերություն 3 տարի, հղիություն արտամարմնային բեղմնավորումից հետո, զույգ պտուղ, առաջնածին 44 տարեկան» ախտորոշմամբ, բարձր ռիսկայնությամբ։
Հետևեք իրավիճակին azatutyun.am-ի, «Ա1+»-ի և 1in.am-ի ուղիղ թողարկումներով։
Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը կոլեգիայի ընդլայնված նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տեղեկացնում է ադրբեջանական Report կայքը:
168.am-ը թեմայի հետ կապված զրուցել է իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ:
Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը:
«Ռուսաստանը ռուս-թուրքական մերձեցման արդյունքում չի փոխի իր քաղաքականությունը ԼՂ հակամարտությունում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիտարկումներին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիայի աջակցության հնարավորության վերաբերյալ:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները տեսանյութեր են տարածել սոցիալական ցանցերում:
Հիլարի Քլինթոնը կողմնորոշվել է ԱՄՆի փոխնախագահի թեկնածության հարցում: Նա Վիրջինիա նահանգից սենատոր Թիմաթի Քեյնն է:
Հետևեք իրավիճակին azatutyun.am-իթողարկումով։
Հուլիսի 24-25-ին, 28-ին‵ շրջանների մեծ մասում, 26-27-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ. արագությամբ:
Մենք մեռնելու համար չենք, մենք հաղթելու համար ենք: Մեռնեմ իմ հայ ազգին – Արայիկ Խանդոյան՝ Միայնակ Գայլ։
Ռուսաստանը եւ Թուրքիան վերականգնում են առեւտրատնտեսական համագործակցության գծով ռուս թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների նոր լուսանկարներ են տարածվել սոցիալական ցանցերում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խումբն ազատ է արձակել հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոմա Հարությունյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:
ՆԱՏՕ –ի գլխավոր քարտուղարությունը իր զորակցությունն է հայտնել Գերմանիային` Մյունխենում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ:
Ֆրանսիայի ոստիկանությունը քանդել է Փարիզում գտնվող անօրինական միգրանտների խոշոր վրանային ճամբարը: Երկրի սահմաններից դուրս է բերվել ավելի քան 2 հազար 600 մարդ:
NurgՖn ընկերությունների խմբի մի շարք ձեռնարկությունների կայքերում տեղադրվել է I love the Caliphate State Islamic country լոզունգը: