Բաժիններ՝

Յունիբանկն ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգին

Յունիբանկ ԲԲԸ-ն ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված, CRM-համակարգերի նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: Վարկային պորտֆելի վերլուծության ավտոմատացված գործընթացը նպաստում է որակյալ վարկերի բազայի ձևավորմանը և վարկային ռիսկի նվազեցմանը: Դրա հետ մեկտեղ՝ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ րոպեում:
«Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը Յունիբանկում առաջին անգամ ներդրեց վարկավորման ավտոմատացված CRM-համակարգը 2013թ.-ին: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 720 հազար հայտ: Այս տարի Յունիբանկի վարկային կոնվեյերն արդեն մշակել է 150 հազար հայտ: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազարը:

«ProtoCRM համակարգին անցում կատարելը հնարավորություն տվեց բանկին նվազեցնել ծախսերը` բարձրացնելով սպասարկման որակն ու արդյունավետությունը, ինչն առաջնային է մանրածախ ուղղությունը զարգացնող բանկի համար: Համակարգի մոդուլը թույլ է տալիս բանկին սահմանել անհրաժեշտ չափանիշները` ապահովելով հաճախորդների հետ փոխգործողության գործընթացի ավտոմատացումը: Շահագործելով ProtoCRM համակարգը` առավել արդյունավետ ենք բավարարում մեր հաճախորդների պահանջմունքները»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը:

Բիզնեսի ծավալների ընդլայնմանը զուգահեռ՝ «Յունիբանկը» մշտապես ակտիվ ներդրումներ է կատարել IT-ում: Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը:

Կարդացեք նաև

Այդ նպատակով բանկը սկսեց իրականացնել ևս մեկ խոշոր նախագիծ` Տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծումը, որը նախատեսված է սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար և կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ: Այն հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա, և տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս