Ռուսաստանը վերականգնում է Թուրքիայի հետ առևտրի գծով հանձնաժողովի աշխատանքը
Ռուսաստանը եւ Թուրքիան վերականգնում են առեւտրատնտեսական համագործակցության գծով ռուս թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Այս մասինասվում է 2016 թվականի հուլիսի 22ն ՌԴ կառավարության ընդունած որոշման մեջ:
Փաստաթղթում նաեւ ասվում է ծառայությունների եւ ներդրումների առեւտրի մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի գծով թուրքական կողմի հետ բանակցային գործընթացի վերականգնման մասին:
ՌԴ կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում ասվում է 20162019 թվականների համար երկու երկրների կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական միջնաժամկետ ծրագրի նախագծի, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության եւ Ռուսաստանում ու Թուրքիայում ինվեստիցիոն նախագծերի ֆինանսավորման ռուսթուրքական հիմնադրամ ստեղծելու գծով
բանակցությունները վերականգնելու մասին: